ԱԺ նախագահի նախկին խորհրդականը կրկին նշանակվել է նույն պաշտոնում![]() 7 օգոստոսի 2024 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Հովհաննես Նալբանդյանը կրկին նշանակվել է նույն պաշտոնում։ ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես Նալբանդյանին նշանակել ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասվում է կարգադրության մեջ: Նալբանդյանը նախկինում նույնպես ԱԺ նախագահի խորհրդականն էր, սակայն 2024–ի մարտի 18-ին ազատվել էր պաշտոնից: Պատճառների մասին ոչինչ չէր ասվում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |