Բլինքեն. Գազայում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են՝ պետք է խուսափել սրացումից![]() 7 օգոստոսի 2024 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, և որ Իրանն ու Իսրայելը պետք է խուսափեն հակամարտությունը սրելուց։ Անդրադառնալով Թեհրանում սպանված ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիայի պաշտոնում Յահյա Սինվարի նշանակմանը՝ Բլինքենն ասել է, որ Սինվարն ունակ է ապահովելու Գազայում հրադադարի մասին համաձայնությունը։ Նա հավելել է, որ հրադադարի և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները շարունակվում են, չնայած Հանիայի սպանությանը, և ավարտական փուլում են, հայտնում է BBC-ն։ «Նա եղել և մնում է գլախվոր մարդը ՀԱՄԱՍ–ում, որը որոշումներ է ընդունում, երբ խոսքը հրադադարի մասին է։ Կարծում եմ՝ հենց նա պետք է որոշի՝ անհրաժեշտ է արդյոք առաջ գնալ հրադադարի հարցում, որն օգուտ կտա բազում պաղեստինցիների»,–ասել է նա։ Իրանը որոշել է հարվածել Իսրայելին և հայտնել է այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։ Photo. AFP via Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |