ԱԻՆ Նաիրիտի մերձակա շրջաններում բնակվող մարդկանց խորհուրդ է տալիս չբացել պատուհանները14 մայիսի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը Նաիրիտի մերձակա շրջաններում բնակվող մարդկանց խորհուրդ է տալիս չբացել պատուհանները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ԱԻՆ-ից, այրվող մթերքից վարակվելու վտանգ չկա, սակայն պատուհանները խորհուրդ չի տրվում բացել ծխի պատճառով:Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ: Գործարանի շրջակա տարածքը շրջափակված է եւ փակ է տրանսպորտի երթեւեկության համար: «Շտապ օգնության» օպերատիվ բաժանմունքի ավագ բժիշկ Էլմիրա Գեւրոգյանը հաստատեց Նաիրիտ կաուչուկի գործարանում բռնկված պայթյունի եւ հրդեհի արդյունքում մահացած 5 անձանց մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերով, երկու մահացածները դուրս են բերվել անմիջապես «Շտապ օգնության» ջոկատի եւ հրդեհային ստորաբաժանումների ժամանումից հետո: Ավելի ուշ, նրա խոսքերով, տարբեր աստիճանի այրվածքներով երկու վիրավորները տեղափոխվել են Էրեբունի Բժշկական կենտրոն: Էլմիրա Գեւորգյանը նաեւ հայտարարեց, որ տեղեկատվություն են ստացել եւս երեք մահացածների մասին: Որոշ տվյալներով, փրկարարները եւս 20 մարդու չեն կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |