Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար![]() 8 օգոստոսի 2024 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեկան ոճի ըմբիշ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Գոտեմարտը տեղի կունենա օգոստոսի 8–ին։ Գալստյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին։ Եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում նա 4:10 հաշվով պարտվել է իրանցի Սաեդ Էսմաելիին։ Գալստյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին, իսկ մեկնարկային գոտեմարտում ուժեղ էր գտնվել Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյից: Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում 3 մեդալ է նվաճել ՝ 2 արծաթ և 1 բրոնզ։ Արծաթե մեդալակիրներ են դարձել մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը բրոնզ է նվաճել։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |