Հայաստանում տեղի կունենան Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին եւ Ալեք Մանուկյանին նվիրված օրեր14 մայիսի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Մայիս-հոկտեմբեր ամիսներին ողջ Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ ԵՊՀ-ում եւ Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված հայկական սփյուռքի մեծ գործիչների գործունեությանը: Միջոցառման նպատակն է հայրենասիրության զարգացումը, հայ ժողովրդի մեծանուն զավակների նկատմամբ հարգանքը, ինչպես նաեւ երիտասարդության մոտ ազգային ինքնագիտակցության ամրացմանը նպաստելը:«Մեր մեծերը» խորագրով միջոցառումը 2009-ին նվիրվել է սփյուռքի մեծանուն հայերին: Տարվա ընթացքում անցկացվող միջոցառումները նվիրվելու են Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին եւ Ալեք Մանուկյանին: Միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 14-ին Երեւանի թիվ 186 միջնակարգ դպրոցում «Շառլ Ազնավուրի օրվա» անցկացումով, եւ կավարտվի հոկտեմբերի 23-ին Աշտարակի թիվ 1 միջնակարգ դպրոցում «Քըրք Քըրքորյանի օրվա» անցկացումով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |