Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՀՀ–ին 75 մլն եվրոյի վարկ կտա բյուջետային աջակցության շրջանակում

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՀՀ–ին 75 մլն եվրոյի վարկ կտա բյուջետային աջակցության շրջանակում

PanARMENIAN.Net - Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի 75 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում։ Գործադիրը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա թվարկել է ծրագրի հիմնական բաղադրիչները ՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը և այլն։

Նախարարը նշել է նաև, որ վերջերս պարբերաբար լրատվամիջոցներով, այսպես ասած, սենսացիաներ են պտտվում այն մասին թե ՀՀ պարտքը ինչ շեմը հատեց։

«Ուզում եմ ասել, որ ամեն տարվա բյուջեով, մենք նկարագրում ենք, թե Հայաստանի Հանրապետության պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու։ Մենք նախորդ տարի հրապարակում ենք նաև, թե ինչ չափով պետական պարտատոմսեր ենք թողարկելու, այդ թողարկումների օրացույցն ենք նախանշում, և ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ այս բոլոր հարցերը պարզ են բոլորի համար, և որևիցե նորություն չկա։

Այս վարկային ծրագիրը և մյուս վարկային ծրագրերը, որոնք մենք կներկայացնենք կառավարության հաստատմանը, դրանք բոլորը նորություն չեն և նախապես հայտարարված են, աղբյուրները հայտնի են, և այս ծրագրով էլ մենք առաջ ենք շարժվում»,–ասել է նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ կարևոր է ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը, որը վերաբերելի է ոչ միայն պետությանը, այլ ցանկացած բիզնեսին և անհատին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---