ՀՌՀ մասով նոր համաձայնագրով ռեկտորը 2 անընդմեջ ժամկետից ավելի չի պաշտոնավարի![]() 8 օգոստոսի 2024 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նոր համաձայնագրով առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է, որ ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից կանոնադրությանը համապատասխան և պաշտոնում հաստատվում է լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։ Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ռեկտորի և որպես գործատու հանդես եկող ու համալսարանի հիմնադիրների անունից գործող հայկական կողմից լիազորված մարմնի միջև կնքված աշխատանքային պայմանագրով: Որպես լիազորված մարմիններ հանդես են գալիս հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ ռուսաստանյան կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը: Նոր համաձայնագրով հստակ ձևակերպված են համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |