Ուկրաինան խնդրել է Մեքսիկային ձերբակալել Պուտինին, եթե նա ժամանի երկրի նախագահի երդմնակալությանը

Ուկրաինան խնդրել է Մեքսիկային ձերբակալել Պուտինին, եթե նա ժամանի երկրի նախագահի երդմնակալությանը

PanARMENIAN.Net - Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը խնդրել է ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է հոկտեմբերի 1-ին։ Այդ հորդորը հրապարակվել է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում, հայտնում է The Moscow Times-ը։

Ուկրաինայի դեսպանատունը հույս է հայտնել, որ Մեքսիկան կկատարի իր պարտավորությունները և Պուտինին կհանձնի Հաագայի ՄԱԿ-ի դատական մարմնին։

«Հուսով ենք, որ Մեքսիկայի կառավարությունը գիտակցում է այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, որը կասկածվում է ուկրաինացի երեխաների առևանգման և Ռուսաստան հարկադիր արտաքսման մեջ, և որի ձերբակալման օրդեր է տվել Միջազգային քրեական դատարանը, որի իրավասությունը ճանաչում է Մեքսիկան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեքսիկայի իշխանությունները բազմաթիվ երկրների ղեկավարների են հրավիրել նախագահի երդմնակալությանը, այդ թվում՝ ՌԴ նախագահին։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---