Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Իշխան Զաքարյանին

Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Իշխան Զաքարյանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։

Նա պարգևատրվել է սպորտի զարգացման և Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում մեծ ավանդի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում ներդրած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---