ԶԼՄ. Հնդկական առաջին Akash–1S զենիթային համալիրները ՀՀ կհասնեն մինչև տարեվերջ![]() 9 օգոստոսի 2024 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հնդկական առաջին Akash–1S զենիթահրթիռային համալիրները մինչև այս տարեվերջ կհասնեն Հայաստան։ Այդ մասին հայտնել է Indian Defence Research Wing–ը։ Ըստ լրատվամիջոցի` Հայաստանը պատվիրել է այդ ՀՕՊ համակարգերի 15 միավոր (720 մլն դոլարի)։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը, գրում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ Akash–1S համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը: Akash–1S–ը մշակվել է 1983 թվականին, սպառազինության մեջ է ընդգրկվել 30 տարի անց։ Այն կարող է խոցել օդային թիրախները 4–25 կմ շառավղով: Ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել նաև «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |