Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ծանուցումները հրապարակվել են Azdarar.am-ում։

Նրանք դատախազություն պետք է ներկայանան օգոստոսի 13-ին՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության շրջանակում։ Թե որ գույքերն են համարվում ենթադրյալ ապօրինի ծագման, չի նշվում։

2019–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրգործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Սարգսյանը մոտ 20 մլն դոլար էր նվիրաբերել Արցախի Պաշտպանության բանակին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---