Գիշերային ժամերին փակ փողոցներ կլինեն![]() 9 օգոստոսի 2024 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. - Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Դա պայմանավորված է ճանապարհաշինարարական աշխատանքներով, հայտնում է քաղաքապետարանը։ Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 2-րդ փուլով փակ է լինելու Մինաս Ավետիսյան փողոցը: Վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |