ՀԷՑ․ Խնդիրը Օպերայի և բալետի թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում է![]() 9 օգոստոսի 2024 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն, անդրադառնալով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հաղորդագրությանը էլեկտրաէներգիայի ընդհատումների վերաբերյալ, հայտարարել է, որ խնդիրը թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում է՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարել էր, որ օգոստոսի 7-ին բալետային ներկայացման ժամանակ էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի պատճառով դադարեցվել է հերթական ներկայացումը։ Օպերայի թատրոնը հայտարարել էր, որ էլեկտրամատակարարման խափանումների հարցով դիմելու է իրավասու մարմիններին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ: Խնդիրը պարզելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր Թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման։ Օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի ընդհատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են Թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը»,–ասվում է ՀԷՑ–ի հայտարարության մեջ։ Նշվում է, որ ՀԷՑ-ի բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հավաստիացրել է, որ պատրաստակամ են տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ թատրոնին հնարավորինս աջակցելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |