Սոբհանի. Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին![]() 9 օգոստոսի 2024 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Իրան–Իսրայել լարվածությանը։ «Այս անգամ էլ մենք կպատժենք, և այն կլինի ժամանակին ու հաշվարկված»,– ասել է Սոբհանին լրագրողներին, հայտնում է Sputnik Արմենիան։ Իրանը որոշել է հարվածել Իսրայելին և հայտնել է այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |