Աբովյան փողոցի երթևեկելի 1-ին գոտին` միայն հասարակական տրանսպորտի համար

Աբովյան փողոցի երթևեկելի 1-ին գոտին` միայն հասարակական տրանսպորտի համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշված ճանապարհահատվածում կատարվել է համապատասխան գծանշում և տեղադրվել են ճանապարհային նշաններ: Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց շարժող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան հանվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---