Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը Հալաբյանի առանձին հատվածներ միակողմանի փակ կլինեն![]() 16 օգոստոսի 2024 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից 08:00-ն, միակողմանի փակ է լինելու Հալաբյանի՝ Հալաբյան փ.-Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ.-Աշտարակի խճուղի տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |