Ֆասթ Բանկն դրական ցուցանիշներով է ամփոփել 2024-ի առաջին կիսամյակը![]() 20 օգոստոսի 2024 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական հիմնական ֆինանսական ցուցանիշներով, որոնք հաստատում են Բանկի զարգացման արագ և միևնույն ժամանակ կայուն տեմպերը։ Առաջին կիսամյակի արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 181 մլրդ դրամ՝ աճելով 55%-ով (բացարձակ աճը՝ 64 մլրդ դրամ)։ Վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 72.9%-ը (132 մլրդ դրամ)՝ աճելով 44%-ով։ Սա պայմանավորված է վարկավորման բարձր տեմպերով և նոր պրոդուկտների ինտեգրումով։ Ակտիվներին զուգահեռ 82%-ով աճել են նաև Բանկի պարտավորությունները՝ կազմելով 115 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ավանդային պորտֆելի և պարտատոմսերի ծավալները կազմել են 71 մլրդ դրամ (աճ՝ 107%) և 12 մլրդ դրամ (աճ՝ 98%)։ Ֆասթ Բանկն ընթացիկ տարում 24%-ով ավելացրել է նաև կապիտալը՝ հասցնելով 67 մլրդ դրամի։ Ֆինանսական ցուցանիշների աճին զուգահեռ Բանկում աճել են նաև ակտիվ հաճախորդների, աշխատակիցների և մասնաճյուղերի քանակը։ 2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշներով Ֆասթ Բանկն ընդգրկվել է ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նշված ժամանակահատվածում Բանկը պետական բյուջե է փոխանցել 2,76 մլրդ դրամ և գտնվում է 56-րդ հորիզոնականում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |