Գիշերները կդադարեցվի Հանրապետության հրապարակով, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցով երթևեկությունը

Գիշերները կդադարեցվի Հանրապետության հրապարակով, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցով երթևեկությունը

PanARMENIAN.Net - Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը, ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Շինաշխատանքներով պայմանավորված՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. – Արամի փող., Նալբանդյան փող. – Արամի փողոց:

Քաղաքապետարանից նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---