Ջրծաղիկի դեմ 2024-ից կպատվաստեն 1 տարեկաններին և նախազորակոչային տարիքի անձանց![]() 21 օգոստոսի 2024 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024-ից՝ նախ կպատվաստվեն 1 տարեկան երեխաները և նախազորակոչային տարիքի անձինք, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանները: Այդ մասին հայտարարել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: «Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ 1245 դեպք: Մոտ 83 տոկոսը գրանցվել է մինչև 18 տարեկան անձանց մոտ»,- նշել է նա: Ըստ Աթոյանի՝ տարեկան գրանցվող ցուցանիշը գրեթե չի փոխվում: 2024 թվականից նախատեսվում է Հայաստանում փուլային տարբերակով ներդնել ջրծաղիկի պատվաստանյութը: «Սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: Իսկ 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (խմբ.-առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (խմբ.-երկրորդ դեղաչափ) շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ դա կբերի ջրծաղիկի դեմ արդյունավետ պայքարի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |