Սյունիքում մշտադիտարկել են հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը![]() 22 օգոստոսի 2024 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Սյունիք՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու, տեղեկացնում են նախարարությունից։ Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 8.89.5, հանրապետական նշանակության) Սյունյաց թեմի առաջնորդի և Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովվի հետ քննարկվել են համալիրի վնասված ծածկասալերի, տարածքի բարեկարգման և այլ հարցեր։ Որոտան գյուղում գտնվող դեռևս 5-րդ դարում հիշատակվող Որոտնաբերդում (պետ. ցուցիչ՝ 8.78.1, հանրապետական նշանակության) անդրադարձ է կատարվել հնարավոր պեղումներին, դեպի բերդ մոտեցման ճանապարհի և այլ խնդիրներին։ Քննարկվել է նաև վերջինիս հարակից տարածքում գտնվող Մելիք Թանգու կամրջի (պետ. ցուցիչ՝ 8.78.3, հանրապետական նշանակության) վնասված հատվածների վերականգնման անհրաժեշտությունը: Աղիտու գյուղի կոթողի (պետ. ցուցիչ՝ 8.11.3.1.6, հանրապետական նշանակության) տարածքում անդրադարձ է կատարվել հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալումը խաթարող գազի խողովակների և կառույցների հնարավոր հեռացման խնդիրներին և տարածքի բարեկարգմանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |