Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տարեց տղամարդն արգելանքից ազատվել է. Նրան մեղադրանք է ներկայացվել

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տարեց տղամարդն արգելանքից ազատվել է. Նրան մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ օգոստոսի 24-ին շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդն արգելանքից ազատ է արձակվել: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանության հոդվածով, հայտնում է Factor.am-ը։

«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել»,- ասել է Աբրահամյանը:

Ըստ ՔՕ–ի 258 հոդվածի (Խուլիգանություն) դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը պատժվում է նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով` մինչև մեկ ամիս ժամկետով:

Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---