ՀՀ-ում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք

ՀՀ-ում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք, որից 17-ը՝ օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հիվանդության համար հատուկ պատվաստանյութ և հատուկ դեղամիջոց չկա։ Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի բարելավմանը: Դեպքերի 80 տոկոսում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով և կազմում են մոտ 1 տոկոս։

Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Հիվանդացության առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---