Օգոստոսի 31–ին Ազատության հրապարակում «Սիմֆոնիկ Երևան» համերգն է սպասվում

Օգոստոսի 31–ին Ազատության հրապարակում «Սիմֆոնիկ Երևան» համերգն է սպասվում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31–ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգը՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 20:00-ին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կհնչի երաժշտություն «Սկիզբը» կինոֆիլմից (5), Սյուիտ «Գլադիատոր» կինոֆիլմից (7), Սյուիտ «Պեռլ Հարբոր» կինոֆիլմից (3), Սյուիտ «Միջաստղային ճամփորդություն» կինոֆիլմից (8), Սյուիտ «Դա Վինչիի ծածկագիրը» կինոֆիլմից (4), Սյուիտ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» կինոֆիլմից (7), Սյուիտ «Պողպատե մարդը» կինոֆիլմից (10), սաունդթրեք «Դյունա» կինոֆիլմ (7), «Երբ դու Հավատում ես» «Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմից (5), երաժշտություն «Կարիբյան ծովի ծովահենները. հանգուցյալի սնդուկը» կինոֆիլմից (2), երաժշտություն «Առյուծ արքան» մուլտֆիլմից (6), երաժշտություն «Մադագասկար» մուլտֆիլմից (2), երաժշտություն «Քունգ ֆու Պանդա» մուլտֆիլմից (3):

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---