Երևանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք COP 29–ին մասնակցության վերաբերյալ![]() 31 օգոստոսի 2024 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Երևանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք COP 29–ին մասնակցել–չմասնակցելու վերաբերյալ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահին որոշում չունենք՝ ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն չեն կարող չազդել այդ որոշման վրա։ Տեսականորեն որևէ որոշում բացառել չի կարելի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ամենավերջին հնարավոր ժամկետում ինչ իրադրություն կլինի»,–ասել է նա։ Փաշինյանը հավելել է, որ որոշումը կկայացվի պատշաճ ժամանակահատվածում։ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը: Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |