Կոստանյան․ ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը![]() 2 սեպտեմբերի 2024 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է Պրահայում՝ GLOBSEC համաժողովի շրջանակներում անցկացվող Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward պանելային քննարկմանը։ Նա վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված ՀՀ ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության պաշտպանությանը: ԵՄ հետ գործակցության համատեքստում Կոստանյանը կարևորել է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ու համագործակցության ամուր հիմքերը՝ ընդգծելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման նշանակալի հեռանկարների առկայությունը։ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ներկայիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը և գործընկերության նոր օրակարգի ձևավորումը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա իրականացման կարևորությունը սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման համատեքստում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Նա նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային կապուղիները ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31–ին հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |