Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Կիրանց, շրջել մեծաթիվ թիկնապահներով![]() 2 սեպտեմբերի 2024 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Կիրանց տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նրանք այցելել են գյուղի նորակառույց դպրոց և կտրել կարմիր ժապավենը: Տարածված կադրերում երևում է, որ նա գյուղում քայլել է մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։ Ժամը 8։30-ին առաջին զանգը չի հնչել Կիրանցի դպրոցում. աշակերտներին թույլ չեն տվել մտնել դպրոց, փոխարենը մեծաթիվ ոստիկաններ են տեղակայված եղել գյուղում, հայտնում է «Փաստինֆոն»։ Նախքան Փաշինյանի ժամանելը՝ անվտանգության աշխատակիցները դպրոցից հեռացրել էին բոլորին՝ այն ստուգելու համար։ Կիրանց գյուղի 100 տեղանոց նորակառույց դպրոցը գտնվում է թշնամու հետ սահմանից ընդամենը 40 մետր հեռավորության վրա։ Այն այս տարի կընդունի 34 աշակերտի, որոնցից երեքը կուսանեն առաջին դասարանում։ Կան աշակերտներ, որոնք տեղափոխվել են հարակից գյուղի դպրոց, քանզի ծնողներն անվտանգ չեն համարում թշնամու նշանառության տակ գտնվող դպրոցում դասապրոցես կազմակերպելը։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |