ԵԱՀԿ դիտորդները լուրջ անհամապատասխանություններ են տեսել Ադրբեջանում անցած ընտրությունների ձայների հաշվարկում![]() 2 սեպտեմբերի 2024 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ դիտորդները լուրջ անհամապատասխանություններ են տեսել Ադրբեջանում սեպտեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերում, մասնավորապես՝ ձայների հաշվարկում։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշատին։ «Լուրջ անհամապատասխանություններ և անհետևողականություն է եղել կարևոր ընթացակարգերի, մասնավորապես ձայների հաշվարկի, կիրառման և ապահովման մեջ»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելության համակարգող Մայքլ Քրիդն ասել է, որ ընտրարշավն ու քվեարկությունը հստակ և արդյունավետ էին կազմակերպված, սակայն «ընտրողները չուներին իրական քաղաքական այլընտրանք, իսկ ընտրություններն անցել են քաղաքական և իրավական սահմանափակումների պայմաններում»։ Դիտորդներն առանձին որպես դրական միտում նշել են կանանց բարձր ներգրավվածությունը ընտրություններում; Ադրբեջանում սեպտեմբերի 1–ին կայացած միլի մեջլիսի ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությունը՝ «Ենի Ադրբեջանը», 68 մանդատ կունենա՝ մեծամասնություն ապահովելով խորհրդարանում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |