Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքներին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունը Փարաքար համայնքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին: Այդ մասին հայտնել է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի ագրեսիան վերապրած, շրջափակման դառնությունները տեսած ու սեփական բնակավայրերը բռնի լքած հայերը շուրջ երկու ժամ պատմել են այդ օրերի իրենց ապրումների մասին:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան ջերմ ընդունելության համար։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ նշեմ, որ շատ հուզիչ էին նրանց պատմությունները, վերադառնալուն պես ներկայացվածը կպատմեմ գործընկերներիս, ինչպես նաև հայկական համայնքին», - Անա Օլիվերայի խոսքերն է փոխանցել դեսպանությունը։

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերա պաշտոնական այցով Հայաստանում էր օգոստոսի 28-31-ը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---