Նախարար. Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ԵԱՀԿ ուղեցույցին![]() 4 սեպտեմբերի 2024 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը համապատասխանում է ԵԱՀԿ ուղեցույցին։ «Կարծում եմ՝ կոնսենսուսային և որակյալ փաստաթուղթ է և ԵԱՀԿ-ի ուղեցույցին համապատասխան»,–ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը սկսել է կանոնակարգի հաստատման գործընթացը, ի՞նչ տեղեկություն ունի այս մասով, հայտնում է Aysor.am–ը։ «Ճիշտ կլինի, որ այս մասով սահմանափակվենք այն հայտարարություններով, որոնք ունենք։ Կա կանոնակարգ, որը առաջիկա հինգշաբթի օրը որպես միջազգային պայմանագրի նախագիծ հաստատվելու է կառավարության կողմից և ուղարկվելու է Սահմանադրական դատարան»,–հավելել է նա։ Նա նշել է, որ կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն օրերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել էին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |