ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին![]() 4 սեպտեմբերի 2024 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նա չի նշել, թե ինչ ձևաչափով է լինելու այդ մասնակցությունը՝ ասելով, որ կտեղեկացնեն, հայտնում է Sputnik Արմենիան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով։ Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։ 2023–ին Երևանը բոյկոտել էր Բիշքեկում կայացած նմանատիպ միջոցառումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |