Նիդերլանդների դեսպան․ Մեր կառավարության ցանկությունն է շարունակել աջակցել ՀՀ-ին![]() 5 սեպտեմբերի 2024 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերը: Հայաստանում Նիդերլանդների դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ իր երկրի կառավարության ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին։ Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հույս է հայտնել, որ վերջինս կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ մեր հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա: Նիդերլանդները հայտնի է իր սկզնունքային դիրքորոշմամբ ժողովրդավարությանն առնչվող բոլոր հարցերում: Մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992 թվականին, սակայն դրանք առանձնահատուկ ընդգծվեցին 2019 թվականից հետո, երբ Նիդերլանդների կառավարությունը հայտարարեց Երևանում նստավայր դեսպանություն բացելու մասին: Մեծ նշանակություն ենք տալիս մեր համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում: Կարող եմ նշել, որ այդ համագործակցությունը նպաստել է մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու հաստատմանը: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այդ ուղղությամբ հետագայում ևս կշարունակվի»,-ասել է Հանրապետության նախագահը: Դեսպանն իր հերթին ասել է․ «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, դրանք արդյունավետորեն զարգացել են, և այսօր մենք այստեղ դեսպանություն ունենք: Մեր կառավարության ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ ինչպես ճշմարտացիորեն նշեցիք Նիդերլանդները ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովն է: Մենք փորձում ենք օգտակար լինել և աջակցություն ցուցաբերել այն ուղղությանը, որն ընտրել է Հայաստանը»,-ասել է դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |