Ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է մշակել խաղաղության պարտադրման մեխանիզմներ15 մայիսի 2009 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ապահովման ուրիշ միջոցներ չկան, բացի խաղաղության պարտադրման մեխանիզմների մշակման քաղաքական եւ դիվանագիտական միջոցներից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Այսօր ակնհայտ է, որ հակամարտող կողմերի միջեւ ուժերի հավասարություն կա: Կողմերից ոչ մեկի մոտ ռազմական գործողությունների վերականգնման հարցում ոչ մի առավելություն չկա»,- նշել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվեն խաղաղապահ գործողության մասին, ապա կիրագործվի խաղաղության պաշտպանության գործողություն:«ՄԱԿ-ի մեխանիզմներով, խաղաղության պարտադումը եւ խաղաղության պաշտպանումը լրիվ տարբեր մանդատներ են: Բայց ԵԱՀԿ-ն այդպիսի փորձ չունի: Այստեղ կարելի է որոշ փորձարկումներ անել: Մինչեւ կորոշվի պետությունը` մասնակցելու համար խաղաղության պաշտպանությանը, այդ պետությունները պետք է պարտավորվեն մասնակցել երկրորդ գործողությանը` խաղաղության պարտադրմանը»,- հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, երկրորդ գործողությունը` խաղաղության պարտադրումը, զսպող գործոն կդառնա արկածախնդիրների համար, որոնք կցանկանան վերականգնել ռազմական գործողությունները հակամարտության գոտուց խաղաղապահ ուժերի հեռանալուց հետո: «Ինձ թվում է, որ պետք է համադրել խաղաղապահ գործողությունը երկրորդ գործողության անցկացման հնարավոր հեռանկարի` խաղաղության պարտադրման հետ»,- ընդգծել է դիվանագետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |