Փաշինյան․ ՀՀ-ում էլէներգիայի խնդիրը գնալով խորանում է, անջատումները համատարած են![]() 5 սեպտեմբերի 2024 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է, և անջատումները կրում են համատարած բնույթ։ Այդ մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի գյուղերում այդ բողոքներն անընդհատ կան։ Խնդիրն այնքան հրատապ է, որ այդ հարցերը մարդիկ բարձրացնում են մեր մարզային այցերի ընթացքում»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է, որ խնդիրը հնարավորինս արագ պետք է քննարկել, հասկանալ պատճառները։ «Իմ ընկալմամբ՝ խնդիրն ավելի է խորանում... Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և նախարարությունից ակնկալում եմ հստակ ծրագիր, թե ինչպես մենք կարող ենք հնարավորինս արագ լուծել այս հարցը»,- ասել է վարչապետը։ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ մի շարք ծրագրեր արդեն իսկ իրականացվել են՝ հաշվի առնելով վերջին 3 տարում ավելացող նոր բաժանորդների ահռելի թիվը։ Նրա խոսքով` եթե 10-ամյա ներդրումային ծրագրով նախատեսվում էր տարեկան 4 մլրդ դրամի ներդրում անել, ապա այս տարի, հաշվի առնելով ծանրաբեռնվածության աճը, ներդրումները կկազմեն 26 մլրդ դրամ։ Այդ կապակցությամբ ՀԾԿՀ-ն վերացրել է ընկերության համար ներդրումների տարեկան ծավալի սահմանափակումը (սակագների բարձրացումը կանխելու համար) և ավելացրել նոր բաժանորդների միացման վճարը։ Փաշինյանն իր հերթին նշել է, որ ենթակառուցվածքները չեն համընկնում Հայաստանի զարգացման հետ։ Դա վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիային, այլև ջրամատակարարմանը, ճանապարհաշինությանը, թափոնների կառավարմանը: «Բայց կոնկրետ էլեկտրաէներգիայի խնդիրը համատարած է... Մենք դա կքննարկենք հաջորդ շաբաթ, և մեզ պետք է հստակ լուծման ծրագիր»,- ընդգծել է վարչապետը։ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումներին, ասել է, որ դրանք հաճախ ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս են։ Նա նշել է, որ կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |