Երևանը Սբ Աթոռին անշարժ գույք կտրամադրի Բաղրամյան 12–ում, Վատիկանը ՀՀ–ին՝ Սբ Պետրոսի հրապարակին հարող տարածքում![]() 5 սեպտեմբերի 2024 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալությամբ կտրամադրի Սուրբ Աթոռին՝ 99 տարի ժամկետով։ Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը: Հիմնավորման մեջ ասվում է, որ «երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |