Մակրոնը վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին![]() 5 սեպտեմբերի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել Միշել Բառնիեին և հանձնարարել է նրան կառավարություն ձևավորել։ Բարնիեն հայտնի է որպես Մեծ Բրիտանիայի հետ բրեքզիթի հարցերով Եվրահանձնաժողովի բանակցող, հայտնում է BBC-ն։ 73–ամյա Բարնիեն Ֆրանսիայի «Հանրապետականներ» պահպանողական կուսակցության վետերան է, աշխատել է նաև ԵՄ կառույցներում։ Դեռ հայտնի չէ, կկարողանա արդյոք Բարնիեի կառավարությունը ստանալ խորհրդարանի վստահությունը, որտեղ հուլիսի 7–ի ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն մեծամասնություն չունի։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն ընտրություններից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բարնիեն 2021 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ, եղել Ստեփանակերտում Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահության թեկնածու Վալերի Պեկրեսի հետ, որի պատճառով հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |