Իտալիայի վարչապետ․ ԵՄ դերը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման ճանապարհի անբաժանելի մասն է![]() 6 սեպտեմբերի 2024 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հռոմն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ Նա շեշտել է ԵՄ դերն այդ գործընթացին։ «Ես ցանկանում եմ վերահաստատել Իտալիայի հավատարմությունը Կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը կայուն խաղաղության հասնելու նպատակով՝ ընդգծելով, որ Եվրամիության դերը այդ ճանապարհի անբաժանելի մասն է։ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ բացել ամբողջ տարածաշրջանի համար նաև կապերի առումով»,–ասվում է գրառման մեջ։ Ալիևի Իտալիա կատարած այցի շրջանակում իտալական ENI–ն և ադրբեջանական SOCAR–ը 3 հուշագիր են կնքել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ աշխատանքային ճաշի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացիքն՝ դժգոհելով ԵՄ որոշ երկրներից և խոսելով ՀՀ սահմանադրությունը փոխելու «կարևորության մասին»։ Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |