Երևանյան լիճն ուսումնասիրվում է մաքրման և հետագայում հանգստավայր ստեղծելու նպատակով![]() 6 սեպտեմբերի 2024 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի գործակցությամբ Երևանյան լճի ուսումնասիրություններ են իրականացվում հատակի նստվածքների մաքրման նպատակով։ Այդ մասին ասել է քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։ Նա հավելել է, որ Երևանյան լճի հատակի տիղմի մաքրման աշխատանքներ երբեք չեն իրականացվել, հայտնում է Արմենպրեսը։ «Հատակին և ափամերձ հատվածներում տիղմի կուտակման հետևանքով կրճատվել է լճի օգտակար ծավալը, այսինքն՝ ավելի քիչ ջուր է հնարավոր պահեստավորել ոռոգման և այլ նպատակներով, քան նախագծված է եղել։ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ ուսումնասիրություն է իրականացվում հատակային նստվածքների ծավալների ու բաղադրության վերաբերյալ, և նորարարական լուծումներ են առաջարկվելու ամբողջ տիղմը մաքրելու համար»,-ասել է Ավետիսյանը։ Նրա տեղեկատվությամբ՝ հատակային նստվածքների մաքրման գործընթացից հետո հնարավոր կլինի Երևանյան լիճն օգտագործել նաև որպես ռեկրեացիոն գոտի։ Այդ նպատակով նախատեսվում է բարեկարգել լճի բոլոր ափերը և երկու ափերը միացնող կամուրջ կառուցել։ Ավետիսյանի խոսքով՝ համալիր այդ միջոցառումների իրականացումից հետո լիճը ռեկրեացիոն հանգստի գոտի կդառնա Երանի բնակիչների համար։Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ աշխատանքները մոտ 5 տարի կտևեն, քանի որ, օրինակ՝ Երևանյան լճի ափամերձ մի հատվածի մաքրումն ու բարեկարգումը, ինչպես նաև հանրային զբոսայգու ստեղծումը 3 տարի են տևել։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Հրազդան գետի կոշտ թափոնների հավաքման ու մաքրման համար, որի շնորհիվ կկանխարգելվի դրանց հոսքը Երևանյան լիճ։ Բացի ներկայում կառուցվող աղբորսիչ և ջրի կենսաբանական մաքրման կայաններից, քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի ամբողջ երկայնքով կոյուղաջրերի կոլեկտորի անցկացման ծրագիր։ «Դա ևս կարևոր բնապահպանական խնդիր է Երևանի համար, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունից մեր հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ մոտ 600 ապօրինի միացումներ կան, որոնցով կոյուղաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ»,-ընդգծել է Ավետիսյանը։ Նա նշել է, որ չնայած պահանջվող բավականին մեծ ծախսերին՝ Երևանի քաղաքապետարանը գնացել է այդ քայլին՝ հաշվի առնելով խնդրի լուծման կարևորությունը։ Քաղաքապետարանի պաշտոնյան հայտնել է, որ Հրազդան գետի երկայնքով կենտրոնացված այդ կոյուղատարի նախագծման մրցույթն արդեն իսկ հայտարարված է, իսկ բուն նախագծման համար նախատեսված է մոտ երկու ամիս։ Ավետիսյանի կարծիքով՝ դրա կառուցումը կտևի նվազագույնը երկու տարի։ Մեծ տրամաչափով խողովակաշարը Հրազդան գետի երկայնքով կհասնի մինչև Աէրացիա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |