ԱԱԾ–ն պետգաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի համար տույժ կիրառելու լիազորություն կունենա![]() 6 սեպտեմբերի 2024 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ–ն պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի համար տույժ կիրառելու լիազորություն կունենա։ ՀՀ ԱԺ «Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ԱԱԾ կողմից ներկայացված օրինագծին։ Տուգանքի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև վեցհարյուրապատիկի՝ կախված խախտման տեսակից: Ենթադրվում է, որ նոր կարգավորման ընդունմամբ ԱԱԾ-ն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը։ Նախագծով լրացվող իրավախախտումները քննելու է ԱԱԾ-ն, իսկ ԱԱԾ-ի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը կվերապահվի ԱԱԾ տնօրենին: Օրենսգրքում հաջորդ լրացմամբ կհստակեցվի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |