ԵՀ փոխնախագահը կայցելի ՀՀ՝ վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով

ԵՀ փոխնախագահը կայցելի ՀՀ՝  վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9–ին կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար, ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը, գրում է Aysor.am-ը։

Այլ երկրների հետ ԵՄ փորձի համաձայն՝ նման բանակցությունները կտևեն մի քանի տարի։

Հուլիսին Եվրամիությունը հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

 Ուշագրավ
---