Սուրենյան․ Սա դեռ աշնան գալուստը չէ![]() 6 սեպտեմբերի 2024 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով անձրևոտ եղանակին, գրել է, որ սա դեռ աշունը չէ։ «Վաղվանից կրկին կտաքանանք, սա դեռ աշնան գալուստը չէ»,–գրել է նա։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |