Աժ պատգամավորը դիմել է միջազգային կառույցներին․ Հայ գերիները Բաքվում խոշտանգվում են, դաժան վերաբերմունքի արժանանում![]() 7 սեպտեմբերի 2024 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գրություններ է ուղարկել մոտ 40 միջազգային կառույցի և իր միջազգային գործընկերներին՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով՝ նշելով, որ միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Նա նշել է, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի: «Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների պատանդների պահման պայմանների վերաբերյալ: Ցավոք որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին: Սույն թվականի հունիսի 13-ին Ադրբեջանում պահվող գերի Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին: Վերջերս մամուլում մտահոգիչ մանրամասներ հայտնեց 2021 թվականին գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը։ Կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ»,–ասվում է գրառման մեջ։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ութ հանրային քաղաքական պետական գործիչների խափանման միջոցները առանց որևէ հիմքի երկարաձգվում են, նախկին չորս ամսվա փոխարեն: «Մայիսին նրանց խափանման միջոց ընտրված կալանքի ժամակետը երկարձգվեց հինգ ամսով: Ադրբեջանի գլխավոր դատախազը օրեր առաջ հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ առաջընթաց այդ հարցում չկա: Այս համատեքստում Ադրբեջանը պատրաստվում է COP29-ին և այն անվանում է «Խաղաղության COP»: Հաշվի առնելով այս բոլոր մտահոգությունները խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին՝ իրենց մանդատի շրջանակներում պահանջեն Ադրբեջանից հետևյալը. -Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց, եթե իսկապես ցանկանում են որ այն դառնա «Խաղաղության COP» -Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում, պահանջել, որ դրանք համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին նույնպես թույլատրվի մասնակցել դրանց»,–ասվում է գրառման մեջ։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |