Կազիմիրով. Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից դեպքերի կախարդական շրջադարձ սպասելը միամտություն է15 մայիսի 2009 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից դեպքերի կախարդական շրջադարձ սպասելը միամտություն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ճանապարհ է, որը համբերություն եւ քաղաքական կամք է պահանջում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Երկու երկրների ղեկավարություններն իրենց երկրների հասարակությանը չեն նախապատրաստում փոխզիջումների: Իսկ այն հույսը, որ մեկն ամբողջությամբ կստանա ամեն ինչ, միամտություն է: Իհարկե, կողմերը պետք է զիջումների գնան»,- ընդգծել է ռուս դիվանագետը:Խոսելով Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին` Վլադիմիր Կազիմիրովը նշեց. «Ուրախալի է, որ մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 5-րդ հանդիպումը: Եթե նույնիսկ համանախագահներին հաջողվեց մոտեցնել կողմերի դիրքորոշումները, եթե նույնիսկ ընդհանուր դիրքորոշում են գտել մեկ կամ երկու սկզբունքների շուրջ, բայց պետք չէ մոռանալ, որ գործում է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» կանոնը, իսկ այդ «ամեն ինչին» պետք է համբերատար սպասել»,- ընդգծել է դիվանագետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |