Ալիև․ Ադրբեջանը հակառուսական պատժամիջոցների արշավի մաս չի դառնա![]() 7 սեպտեմբերի 2024 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիա այցի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը հակառուսական պատժամիջոցների քաղաքականության մաս չի եղել և չի լինի։ Նա հավելել է, որ իր երկիրը շատ լավ հարաբերություններ ունի և ՌԴ–ի, և Ուկրաինայի հետ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ադրբեջանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև բոլոր երկրների, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ, մենք հակառուսական պատժամիջոցների արշավի մաս չենք եղել և չենք դառնա»,–ասել է Ալիևը։ Արևմտյան բազմաթիվ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ դեմ, վերջինիս կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով։ Հունիսին ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը։ Պատժամիջոցների այդ փաթեթները սահմանափակում են Ռուսաստանի հետ առևտուրը և քաղաքական էլիտայի գործունեությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |