Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ

Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ

PanARMENIAN.Net - Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերի գնահատելով 310 մարդ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպաբության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը։

Նա նաև ասել է, թե հայկական կողմն «ունեցել է 614 վիրավոր», գրում է Minval.az-ը։

Էյվազովն ասել է, որ, կիրառելով 44–օրյա պատերազմի փորձը և հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում 5-26 կմ խորությամբ Աղդամ–Ասկերանի, Ստեփանակերտի, Վանքի, Խոջալուի և այլ ուղղություններով։ Նա հավելել է, որ բոլոր ճանապարհներն այդ ուղղությամբ վերցվել են վերահսկողության տակ։

Էյվազովը նաև տվյալներ է բերել ոչնչացված հայկական տեխնիկայի մասով՝ 8 տանկ, 22 հրետանային համակրգ, 14 ականանետ, 3 ԶՀՀ և այլն։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---