Ավագանու ընտրություններ. Հայաստանի ոստիկանությունը չի վախենում ՀԱԿ-ի հսկողությունից15 մայիսի 2009 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Ինձ կարող են հետեւել ե'ւ ընտրություններից առաջ, ե'ւ ընտրությունների ժամանակ, ե'ւ հետո»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժնի պետ, փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե մայիսի 31-ի ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները կհավաքվեն ընտրատեղամասերի մոտ հսկելու համար ոստիկանների աշխատանքը: Նախօրեին «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանել է որոշ նրբություններ, որ վերաբերում են ընդդիմության գործողությունների ծրագրին մայիսի 31-ին: Համաձայն այդ ծրագրի ընտրություններից հետո ՀԱԿ-ի կողմնակիցները կհավաքվեն ընտրատեղամասերի մոտ հսկելու համար ոստիկանների աշխատանքը: Սեֆիլյանը նշել է, որ ժողովուրդը հավանություն կտա ոստիկանների գործողություններին միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն իրենց պարտականություններն օրենքի շրջանակներում: «Առաջիկա ընտրություններում ընդդիմադիր առաջնորդներն ավելի վճռական են տրամադրված, քան 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասել է Ժ.Սեֆիլյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |