ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին․ Որևէ ուժ չի կարող խզել ՀՀ և Իրանի կապը![]() 9 սեպտեմբերի 2024 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։ Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ապաշրջափակման և որ որևէ ուժ չի կարող խզել ՀՀ և Իրանի կապը, հայտնում է Արմենպրեսը։ «Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։ Հայաստանի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։ Ընդգծելով, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ապաշրջափակման»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելել է, որ իր տեղեկություններով՝ խոսքն անվտանգության ապահովման մասին չէ։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց հավելել էր, որ մանրամասները դեռ հայտնի չեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |