Միրզոյան․ Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է![]() 9 սեպտեմբերի 2024 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարար Միրոզյանը Երևանում Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին փոխանցելու հնարավորությանը, ասել է, որ ՀՀ համար երրորդ ուժի կողմից վերահսկողությունը բացառվում է։ «Որէև բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմին, չի քննարկվում։ Մեզ համար անընդունելի է։ Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,– ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Ըստ նրա, խոսքը բոլորովին այլ բանի մասին է՝ մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է «Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մեկ աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն։ Կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական երրորդ կողմի, ոչ մասնավոր, ներկայությունը մեզ համար ընդունելի չի»,–ասել է ԱԳ նախարարը։ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելել է, որ իր տեղեկություններով՝ խոսքն անվտանգության ապահովման մասին չէ։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց հավելել էր, որ մանրամասները դեռ հայտնի չեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |