Հաջիզադե․ Ռազմագերիներին վերադարձնելու հարցում Բաքուն ոչ մի պարտավորություն չունի![]() 11 սեպտեմբերի 2024 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութանն ու մյուս հայ գերիներին ազատելու կոչերին, հայտարարել է, թե հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի: Նա «հանցագործներ» և «անջատողական ռեժիմի ներկայացուցիչներ» է անվանել Արցախի ղեկավարներին և ասել է, թե Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ «Ադրբեջանը մինչ օրս, ելնելով մարդասիրական սկզբունքներից, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։ Հաջիզադեն նաև փաստացի մեղադրել է հայկական կողմին «Ադրբեջանից վերադառնալուց հետո ռազմագերիների զանգվածային կալանավորումների և հետապնդումների» մեջ։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին «Երևանյան երկխոսության» համաժողովում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը այն անվանել է «իրողությունների ակնհայտ խեղաթյուրում»։ Նա կրկին ասել է, որ առանց չհամաձայնեցված կետերի խաղաղության պայմանագրի նախագիծը ստորագրելու առաջարկն անընդունելի է։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |