Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան![]() 11 սեպտեմբերի 2024 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան: Պատվիրակությունն այցով Կորեայում էր։ Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և քննարկումներին: Քննարկվել են գագաթնաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր: Մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |