Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններում ստեղծվելու՞ է արդյոք կոալիցիա15 մայիսի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կուսակցությունը լրջորեն պատրաստվում է Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններին: «Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաքի համայնքների կառավարման փորձ ունի, դրա մասին վկայում է կուսակցության ցուցակը, որը հիմնականում կազմված է մարդկանցից, որոնք կառավարման ոլորտում մեծ փորձ ունեն: Ուստի մեր հիմնական նպատակն է` ապահովել հին համակարգից սլացիկ անցումն ընտրությունների նոր մոդելին»,- հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչը: Արայիկ Հովհաննիսյանը քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունները զուտ վարչական իրադարձություն է համարում, եւ հենց այդ պատճառով կուսակցության նախընտրական ծրագրում տեղ են գտել այնպիսի խնդիրների եւ հարցերի լուծումներ, ինչպիսիք են, օրինակ, բակերի բարեկարգումը, քաղաքի կանաչապատումը, սպորտի եւ մշակույթի զարգացումը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է ընտրություններում կոալիցիայի ձեւավորման հնարավորությունը, Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի համաձայն կուսակցություններն այդ իրավունքն ունեն ընտրություններից 10 օր առաջ: «Տվյալ պահին այդ թեմայով խոսակցություններ չկան, կուսակցություններն ընտրության են գնում այն ցուցակներով, որոնք գրանցված են Հայաստանի ԿԸՀ-ում»,- հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |